WikiLeaks սկանդալային ինտերնետային ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստվում է այցելել Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ասանժը մասնակցելու է Ստամբուլում ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին կայանալիք «Նոր մեդիա» խորագրով կոնֆերանսին, որի ընթացքում հանդես է գալու ելույթով։
NTV–ի փոխանցմամբ՝ կոնֆերանսին մասնակցելու է նաև Wikipedia–ի հիմնադիր Ջիմի Ուելսը։
Հարգելի ընթերցող,
«Արաքս»-ի բլոգում ցանկացած լուրի, նյութի կամ հոդվածի տեղադրվելը, դրա բովանդակության հետ համաձայն լինել չի նշանակում, այլ ընդամենը՝ արծարծված մտքերը հանրության դատողությանը հանձնելու նպատակով է կատարվում, քանզի ժողովրդի հավաքական գիտակցությունը եւ բնազդը շատ անգամ ավելի զգայուն եւ անսխալական է...
No comments:
Post a Comment