Tuesday, June 14, 2011

ԼՂՀ նախագահ. Խաղաղապահների տեղակայման հարցը հնարավոր է քննարկել միայն հակամարտության լուծման վերջին փուլում

Panorama.am. 14-6-2011- ԼՂ հակամարտության շփման գոտում խաղաղապահների տեղակայման հարցը հնարավոր է լրջորեն քննարկել միայն ղարաբաղյան հարցի վերջնական փուլում, երբ հիմնական բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կլինի ու կնախապատրաստվի պայմանավորվածություների իրագործման փուլը: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը «Военный дипломат պարբերականի հետ զրույցում:
«Ինչպես հայտնի է, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտին աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է բացառապես հակամարտող կողմերի ուժերով: Ինքնին, դա արդեն մեծ ձեռքբերում է, որն ի թիվս այլ հանգամանքների, ցույց է տալիս, որ հակամարտող կողմերն ի զօրու են առանց արտաքին միջամտության պահպանել խաղաղությունը», - ասել է Բակո Սահակյանը:

No comments: