
Նրա խոսքով, դա բացատրվում է նրանով, որ չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած հակահայկական քաղաքականությանը, այդուհանդերձ հենց նրա օրոք հայերի իրավունքները համեմատաբար ավելի քիչ են սկսել ոտնահարվել, հայերն սկսել են ավելի հանգիստ ապրել:
Շաքարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հայ համայնքն ընտրություններին մասնակցել է ոչ թե հանուն ինչ-որ ուժի, այլ ընտրել է չարյաց փոքրագույնը: «Իշխող կուսակցության ընդդիմախոսները արմատական ազգայնականներն էին եւ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը: Հետեւաբար, հայ համայնքն, առանձնապես, ընտրություն չուներ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 49-9 տոկոս ձայն, հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը` 25,9 տոկոս, «Ազգայնական շարժումը»` 13 տոկոս ձայն: Իսկ անկախ թեկնածուների միջոցով ընտրություններին մասնակցող քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը հաջողվել է խորհրդար անցկացնել 35 պատգամավորի:
No comments:
Post a Comment