Wednesday, June 1, 2011

Տեր–Պետրոսյանը պրագմատիկ է, բայց հեռու հասարակության ակնկալիքներից. Ժառանգություն

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Tert.am–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իշխանությունն ու ՀԱԿ–ը երկխոսության արդյունքում կհասնեն համաձայնության։
«Կարծում եմ` իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը երկխոսության արդյունքում ընդհանուր օրակարգի կգան»,– ասաց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելով մեղմել է իրավիճակը։ «Քանի որ կողմերը պատրաստ են փոխզիջումների, մնացած հարցերում էլ կգան համաձայնության»,– ասաց Արմեն Մարտիրոսյանը։
«Ժառանգության» պատգամավորի գնահատմամբ՝ Լևոն Տեր–Պետրոսյանի երեկվա հայտարարությունն այն մասին, թե ՀԱԿ–ն արդեն պատրաստ է իշխանության հետ պատվիրակությունների մակարդակով երկխոսության, սովորական պրագմատիկ քայլ է։
«Դա սովորական պրագմատիկ քայլ է՝ քաղաքական ուժի կողմից, որը սակայն չի համընկնում նրա կողմից նախկինում հռչակած մոտեցումներին և հեռու է հասարակության ակնկալիքներից»,– նշեց Մարտիրոսյանը։

No comments: