Wednesday, June 1, 2011

Իրանի ԱԳ նախարար. «Անգելա Մերկելի օդաչուի մեղքով է Իրանն արգելել թռչել իր օդային տարածքով»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավի օդաչուի մեղքով է, որ Իրանն իր օդային տարածքով թռիչքի թույլտվություն չի տվել, օդաչուն պարզապես չի կարողացել կոդը տրամադրել:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները Հնդկաստան թռչելու ժամանակ ժամանակավորապես չեղյալ էին համարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի` Իսլամական հանրապետության օդային տարածքով անցնելու թույլտվությունը, ինչի արդյունքում կանցլերի օդանավը ստիպված է եղել երկու ժամ անընդմեջ պտտվել Թուրքիայի օդային տարածքում:

No comments: