ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում հանդիպում են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այդ հանդիպումից հետո, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է. «Մենք հույս ունենք, որ նախագահների` Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ` Սոչիում»: Այդ մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները հունիսի 25-ին հանդիպելու են Կազանում: Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ դեռեւս կան ճշտելու տարրեր, որոնցով զբաղվում են կողմերի արտգործնախարարները եւ հուսով են, որ մինչեւ Կազանի հանդիպում նրանք կավարտեն այդ տարրերի ճշգրտումը: Պոպովը ասել է, թե Կազանում կողմերից սպասում են կառուցողականություն:
Իսկ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել է, որ պատերազմը չի կարող հանգեցնել կարգավորման, այլ կբերի նոր զոհերի եւ մարդկային նոր տառապանքներ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment