
Դատելով ՀՀԿ պատգամավորների արձագանքից, որոնք հայտարարում են, որ այդ հարցով վերջնական որոշում պետք է ընդունի Սերժ Սարգսյանը, երկխոսությունը միանձնյա է անցկացվելու: Եվ նրանից կախված կլինի, թե արդյոք բանակցությունների կվերցնի իր քաղաքական պլատֆորմ ՀՀԿ-ին, էլ չխոսելով ԲՀԿ մասին:
Կոնգրեսի հարցում ամեն ինչ ավելի միանշանակ է: Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնց միավորել է ոչ լեգիտիմ իշխանությունը հեռացնելու և սահմանադրական կարգը վերականգնելու ցանկությունը: Սակայն ՀԱԿ հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ հանդես է գալիս հասարակության անունից: Դա նույնպես շատ հարցեր է առաջ բերում, մասնավորապես, հասարակության ո՞ր հատվածն է աջակցում Կոնգրեսին և “թավշյա հեղափոխության” նրա ներկայիս քաղաքականությանը:
Դաշնակցությունն արդեն հայտարարել է, որ Կոնգրեսը իրավունք չունի ողջ հասարակության անունից հանդես գալ:
Կախված այն բանից, թե ով կմտնի իշխանության պատվիրակության կազմի մեջ, պարզ կդառնա, թե ում վրա հենվելով է Սարգսյանը կառուցում իր քաղաքականությունը: Հասարակության ո՞ր հատվածի շահերն է արտացոլում այդ քաղաքականությունը: Դա հայտնի չէ սոցիոլոգներին և նույնիսկ Ահարոն Ադիբեկյանին: Հայտնի չէ նաև` հասարակության որ հատվածն է աջակցում Կոնգրեսին: Այնպես որ, Կոնգրեսի և Սարգսյանի միջև երկխոսությունը, որը ներկայացվում է որպես “հասարակության ու իշխանության”, “ընդդիմության ու իշխանության” երկխոսություն, կարող է պարզվել, որ հասարակ երկխոսություն է մի քաղաքական ուժի և մյուս քաղաքական ուժի առաջնորդի միջև:
Դա, ճիշտ է, չի նշանակում, որ երկխոսությունը չի կարող ազդեցություն ունենալ հասարակության ու պետական կյանքի վրա, սակայն դրան պետք է վերաբերվել որպես շարքային քաղաքական բանակցությունների, այլ ոչ թե տիեզերական մասշտաբի իրադարձության: Հակառակ դեպքում, հետո հնարավոր է հիասթափություն լինի, որ լեռը մուկ չծնեց:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
No comments:
Post a Comment