Thursday, June 23, 2011

Լարվածություն թուրք–սիրիական սահմանին. սիրիացի զինվորներն իջեցրել են Թուրքիայի դրոշը

Tert.am. 23-6-2011- Սիրիացի զինվորներն իջեցրել են թուրք–սիրիական սահմանին՝ սիրիական կողմում տեղադրված Թուրքիայի դրոշը։ Այս մասին տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ներկա պահին սիրիացի զինվորները Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական գյուղում իրականացնում են հատուկ գործողություն։
«Սահմանին նկատվում է սիրիացի զինվորների կուտակում, ինչի պատճառով թուրք զինվորներն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները»,– տեղեկացնում է «Ջիհանը»։

No comments: