Տեր-Պետրոսյանը գոհունակություն է հայտնել, որ իրեն հաջորդած նախագահների «խելքը նույնպես հերիքում է» չանել այդպիսի անզգույշ քայլ։
«Նախ, դա ոչ մի օգուտ չի տա ,- պարզաբանել է Տեր-Պետրոսյանը։ - Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կճանաչի այն, ինչպես Հյուսիսային Կիպրոսի դեպքում է։ Թուրքիան դրանից չի տուժի, իսկ Հայաստանն այդ ձևական դեմոնստրատիվ քայլից կարող է տուժել։ Դա կապացուցի, որ Հայաստանը մաքսիմալիստ է և ոչ մի փոխզիջման չի գնում»։
Նա հիշեցրել է, որ ամբողջ ղարաբաղյան քաղաքականությունը մինչև այժմ, թեկուզ միայն խոսքերով, հիմնված է եղել այն բանի վրա, որ հայկական կողմը փոխզիջման տարբերակ է փնտրում, իսկ ճանաչելով Լեռնային Ղարաբաղը՝ մենք կհրաժարվեինք այդ սկզբունքներից։
«Անմիջապես ավարտվում են բանակցությունները, և անմիջապես Ադրբեջանի համար միակ այլընտրանք է մնում հարցը լուծել ուժային ճանապարհով։ Եվ այս դեպքում, ես ձեզ հավատացնում եմ, միջազգային հանրության համակրանքը կլինի Ադրբեջանի կողմը»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment