Այսինքն` Հայաստանի նախագահը չի գնա որեւէ կարգավորման առանց Հայաստանի եւ ԼՂՀ-ի քաղաքացիների կամքը հաշվի առնելու: Այդ մոտեցումը, կարծում եմ, արդիական է նաեւ այսօր: Հատկապես ուզում եմ շեշտել ԼՂՀ-ի գործոնը. ներկայիս կարգավիճակը ստեղծվել է Ղարաբաղի մասնակցությամբ եւ համաձայնությամբ` եթե այն փոխվի, ապա կփոխվի դարձյալ նրա ժողովրդի վճռորոշ մասնակցությամբ: Այլ կերպ չի կարող լինել ոչ տեխնիկապես, ոչ բարոյապես, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական տեսանկյունից: Հայաստանի որեւէ նախագահ, որքան էլ նա լավը կամ վատը լինի, չի կարող չհասկանալ, որ «զոռով» հնարավոր չէ որեւէ լուծում փաթաթել ղարաբաղցիների վզին: Եթե դա այդպես էր 97 թվականին, երբ վերոհիշյալ հոդվածը գրվում էր, ապա դա երիցս այդպես է այսօր, երբ չափահաս են դարձել անկախ Ղարաբաղում ծնված երիտասարդները: Այնպես որ, «կստրոագրի-չի ստորագրի» հավերժական հարցը, մեծ, համազգային նշանակություն չունի»,-իր խմբագրականում գրում է «Առավոտ» օրաթերթը:
Thursday, June 23, 2011
«Առավոտ». Հայաստանի որեւէ նախագահ չի կարող «զոռով» որեւէ լուծում փաթաթել ղարաբաղցիների վզին
Այսինքն` Հայաստանի նախագահը չի գնա որեւէ կարգավորման առանց Հայաստանի եւ ԼՂՀ-ի քաղաքացիների կամքը հաշվի առնելու: Այդ մոտեցումը, կարծում եմ, արդիական է նաեւ այսօր: Հատկապես ուզում եմ շեշտել ԼՂՀ-ի գործոնը. ներկայիս կարգավիճակը ստեղծվել է Ղարաբաղի մասնակցությամբ եւ համաձայնությամբ` եթե այն փոխվի, ապա կփոխվի դարձյալ նրա ժողովրդի վճռորոշ մասնակցությամբ: Այլ կերպ չի կարող լինել ոչ տեխնիկապես, ոչ բարոյապես, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական տեսանկյունից: Հայաստանի որեւէ նախագահ, որքան էլ նա լավը կամ վատը լինի, չի կարող չհասկանալ, որ «զոռով» հնարավոր չէ որեւէ լուծում փաթաթել ղարաբաղցիների վզին: Եթե դա այդպես էր 97 թվականին, երբ վերոհիշյալ հոդվածը գրվում էր, ապա դա երիցս այդպես է այսօր, երբ չափահաս են դարձել անկախ Ղարաբաղում ծնված երիտասարդները: Այնպես որ, «կստրոագրի-չի ստորագրի» հավերժական հարցը, մեծ, համազգային նշանակություն չունի»,-իր խմբագրականում գրում է «Առավոտ» օրաթերթը:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment