Thursday, June 23, 2011

Բաքվում խոստովանում են, որ զինվորական շքերթը քաղաքական նպատակ է հետապնդում

Panorama.am. 23-6-2011- Ռազմական վերլուծական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, գնդապետ Իլդիրիմ Մեմմեդովը հայտարարել է, որ Բաքվում հունիսի 26-ին անցկացվելիք զինվորական շքերթը քաղաքական նպատակ է հետապնդում:
«Բիզիմ յոլ» թերթի հետ զրույցում պաշտոնաթող գնդապետն ասել է, որ անկախ Ադրբեջանի պատմության մեջ երկրորդ անգամ անցկացվող այդ շքերթը ոչ միայն երկրի ռազմական ուժի, այլ նաև տեխնիկական հնարավորությունների, տնտեսության, կարգուկանոնի, տակտիկական գործողությունների, տեխնիկական միջոցներից օգտվելու կանոնների ցուցադրությունն է:
«Զինվորական շքերթի առաջ քաղաքական նպատակ է դրված: Դրանից հետո գալիս են հոգեբանական և այլ գործոնները: Այս շքերթը առնչություն ունի Հայաստանի հետ բանակցությունների, Կազանում Ղարաբաղի հարցով նախագահների հանդիպման հետ»,- ասել է նա:

No comments: