Thursday, June 23, 2011

Թուրքական ընկերությունն օգնում է կառուցել Ստեփանակերտի օդակայանը

Tert.am. 23-6-2011- Ադրբեջանական Зеркало թերթին տված հարցազրույցում անանուն թուրք դիվանագետը ասել է, որ իր երկրի ընկերություններից մեկը մասնակցում է Ստեփանակերտի օդանավակայանը սարքավորումներով ապահովելու ու այն կարգի բերելու աշխատանքերին։
ԼՂՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը հաստատել է վերոնշյալ տեղեկությունը։
«Մենք արդեն թուրքական Demirci makina ընկերությունից գնել ենք օդանավակայանի ցանկապատման համար մետաղական ցանց կապելու սարքավորում»,– ասել է նա՝ ընդգծելով, որ ֆինանսական առումով այն բավականին շահավետ գործարք էր։
Ըստ Ադբաշյանի՝ թուրքերը մի քանի անգամ ավելի մատչելի գներով սարքավորումներ են տրամադրում՝ եվրոպականի ու չինականի համեմատ։
«Սա բիզնես է, և այս գործարքում ես չեմ տեսնում քաղաքական նկատառումներ»,– ասել է քաղավիացիայի ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման մեկնարկը նապատեսված էր այս տարվա մայիսի 9–ին՝ «կրկնակի հաղթանակի օրը», սակայն որոշում ընդունվեց նրա գործարկումը տեղափոխել սեպտեմբեր ամիս։ Այս մասին հայտնում է Regnum-ը։

No comments: