Thursday, June 30, 2011

Կնեսետ է մտել Հայոց ցեղասպանության մասին ևս մեկ բանաձև

Tert.am. 30-6-2011- Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, չորեքշաբթի քննարկել է Իսրայելում ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին բանաձևը և որոշել դա խորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովի քննարկմանը հանձնել։ Այս մասին տեղեկանում ենք Asbarez.com կայքից։
Բանաձևին կողմ է քվեարկել 25 պատգամավոր, դեմ՝ 1 (վերջինս ծագումով ադրբեջանցի է)։
Վերոնշյալ բանաձևը ներկայացրել էր Քնեսետի անդամ Առիե էլդադը։ Այս բանաձևը նախատեսում է նաև ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության թեմայով դասընթացներ իրականացնել Իսրայելի դպրոցներում։
Մայիսի 18–ին Իսրայելի խորհրդարանը քննարկեց մեկ այլ` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանձևը և որոշեց դա խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցել։ Կնեսետի լիագումար նիստը տեղի կունենա սեպտեմբերին։

No comments: