Thursday, June 30, 2011

Քաղաքագետ. Ղարաբաղի համար պատերազմում Բաքվին կօգնեն Վրաստանը, Թուրքիան եւ Հյուսիսային Կովկասը

News.am. 30-6-2011- Առաջիկա երկու տարում Ադրբեջանը ռազմական աջակցություն չի ստանա ԱՄՆ-ից, իսկ պատերազմի դեպքում Բաքուն կարող է ակնկալել միայն Թուրքիայի եւ Վրաստանի աջացությունը: Այդ մասին SalamNews-ին տված հարցազրույցում հայտարարել է վրացի ռազմական փորձագետ, Վրաստանի ցամաքայիան զորքերի շտաբի նախկին պետ Գեորգի Թավդգիրիձեն:
Նա չի բացառել, որ օգնություն կարել է ակնկալել եւ Հյուսիսային Կովկասից:
Փորձագետը նկատել է, թե ռազմավարական իմաստով Ադրբեջանի եւ, ի դեպ, Վրաստանի համար, գլխավոր նպատակն է, թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում: Դա պահանջում է շատ նուրբ եւ քրտնատանջ աշխատանք տարածաշրջանի եւ աշխարհի առաջատար երկրների հետ: Հակառակ դեպքում մենք անվերջ արյունոտ պատերազմ կստանանք Կովկասում: Կարելի է օգտագործել եւ այլ, ավելի ագրեսիվ ռազմավարություն, բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստան անկախ արտաքին քաղաքականություն չի վարում եւ լիովին կախված է Ռուսաստանից: Բայց եթե Հայաստանում իշխանության գան Ռուսաստանից լիովին անկախ ուժեր, կարելի է պայմանավորվել եւ Ղարաբաղը վերադարձնել խաղաղ ճանապարհով»,- ասել է նա:

Ըստ փորձագետի, առաջիկա երկու տարում Ադրբեջանի ռազմական աջակցություն չի ստանա ԱՄՆ-ից, քանի որ ԱՄՆ-ը թույլ չի տա պատերազմ տարածարջանում, իսկ եթե այն սկսվի, կփորձի արագ դադարեցնել այն:

No comments: