Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ դարձնելու համար հայկական կողմը չորս տարի պայքարել է։
«1994թ. հենց Ռուսաստանի օգնությամբ մենք հասանք նրան, որ Ղարաբաղը որպես երրորդ իրավահավասար կողմ ստանա միջազգային մանդատ։ Համանախագահներն իրենց ծրագրերը ներկայացանում էին երեք կողմի, որոնից յուրաքանչյուրն ուներ վետոյի իրավունք։ Ինչպես կարելի էր կորցնել այդ ամենը։ Բանակցություններում երկու հայկական կողմ կար ու մեկ ադրբեջանական։ Իսկ հիմա ի՞նչ ունենք։ Սա սկզբունքի հարց է։ Չէ՞ որ մենք Ղարաբաղի ինքնորոշման կողմնակից ենք։ Իսկ որտե՞ղ է Ղարաբաղի ինքնորոշումն առանց Ղարաբաղի։ Ինչպես կարող է Հայաստանը ներկայացնել Ղարաբաղը միջազգային բանակցություններում։ Ինչպե՞ս պետք է Հայաստանը Ադրբեջանի հետ պայմանագիր կնքի Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ։ Իսկ ու՞ր է այդ դեպքում ինքնորոշումը»,- տարակուսանք է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանը

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment