![]()
7or.am. 23-6-2011- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանը չի տարանջատել թուրքին ու ադրբեջանցուն։ Նա ընդգծել է, որ թուրքերի մեջ հայերի նկատմամբ ագրեսիան դրսևորվում է հատկապես ժողովրդական ասացվածքներում, դաստիարակչական համակարգում, խաղերում և այլն։
–Դա ժառանգական հիմքեր ունի,–նկատել է հոգեբանը։
Հոգեբանի համոզմամբ՝ հայերին ոչնչացնելը նրանց դիրքորոշումն է։
«Երբ այսօր խոսում են Ղարաբաղը թողնելու մասին, դա նշանակում է հայի կյանքը դնել թուրքական յաթաղանի տակ։ Ինչքան էլ դարը փոխվել է, նրանք չեն փոխվել»,–ասել է բանախոսը։
No comments:
Post a Comment