Tuesday, June 21, 2011

Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հանձնախմբին

Հունիսի 19-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 13-րդ համաժողովի ծիսական հարցերով նախապատրաստող հանձնախմբի անդամներին, ովքեր հունիս 18-21-ը իրենց հերթական ժողովն են անցկացնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությանը, ինչպես նաև Քույր եկեղեցիների հետ ջերմ փոխհարաբերություններին: Իրենց հերթին հանձնախմբի անդամները շնորհակալություն հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվելու հնարավորության համար, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ԵՀԽ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպումից հետո հյուրերը Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը:

No comments: