Thursday, June 30, 2011

Մամեդյարով. Երեւանը Կազանում հակասական հայտարարություններ է արել

News.am. 29-6-2011- Հայկական կողմը Կազանում հունիսի 24-ին կայացած բանակցություններում առաջարկներ է արել, որոնք հակասել են ղարաբաղյան կարգավորման խաղաղ գորընծընթացի հայեցակարգին: Այդ մասին ANS-ին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքով, նախկինում հնչեցրած հայտարարության մեջ, ինչպես «ճանապարհային քարտեզում», արտացոլվել են 6 սկզբունքներ: Մամեդյարովը նկատել է, որ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններից հայկական զորքերի դուրսբերումն է, սակայն «արդեն այդ սկզբունքն էլ է կործանվել, ուստի այս քննարկումները մեզ համար մեծ կարեւորություն են ներկայացնում»:
«Մի կողմից, մենք շարունակում ենք բանակցությունները հանուն տարածաշրջանում կայունության եւ խաղաղության եւ չի կարելի ասել, թե Հայաստանը նույնը չի ուզում, մյուս կողմից, Երեւանն իր կարծիքն ունի այդ գործընթացի վերաբերյալ»:

No comments: