Thursday, June 30, 2011

Բաքվում Պաղեստինի դեսպանատուն է բացվել

Բաքվում երեկ` հունիսի 29-ին տեղի է ունեցել Ադրբեջանում Պաղեստինի դեսպանատան պաշտոնական բացումը, հաղորդում է APA-ն: Արարողությանը մասնակցել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը:
Ադրբեջանի փոխվարջապետ Էլչին Էֆենդիեւն ասել է, որ Ադրբեջանում Պաղեստինի դեսպանատունը նպաստում է երկու ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության էլ ավելի զարգացմանը: Էֆենդիեւը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկա փուլը անհրաժեշտ հնարավորություններ է ստեղծում երկկողմ կապերի զարգացման համար: «Քաղաքական հարաբերությունները եւս գտնվում են բարձր մակարդակի վրա: Ապագայում նոր հնարավորություններ կբացվեն մեր երկրների միջեւ տարբեր ոլորտներում հաբմագործակցության համար»,- ընդգծել է նա:
Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում իրենց երկրին դեսպանատուն հատկացնելու համար, նշելով, որ դա եւս մեկ ցուցանիշ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
Նշենք, որ հունիսի 29-ին ավարտվել է Պաղեստինի նախագահի պաշտոնական այցելությունն Ադրբեջան:

No comments: