![]()
HayNews.am. 23-6-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մամուլի ծառայության ղեկավար Հուսեյին Ավնի Քարսլըօղլուն առաջին անգամ պաշտոնական միջոցառման է մասնակցել ականջօղով, ինչը գրավել է թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը:
«Դողան» գործակալության լուսանկարիչը հասցրել է նաև պատկերել այդ պահը:
Քարսլըօղլուն ականջողով մասնակցել է Թուրքիայում Պակիստանի նորանշանակ դեսպան Հարուն Շաուկատի հավատարմագրերի հանձնման արարողությանը:
No comments:
Post a Comment