![]()
News.am. 29-6-2011- Ադրբեջանն այսուհետ աջակցելու է Պաղեստին պետությանը միջազգային բոլոր կազմակերպություններում, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը: «Իսլամական Կոնֆերանս կազմակեպությունում, Միավորված ազգերի կազմակերպությունում բոլոր քննարկումների ժամանակ Ադրբեջանը Պաղեստինի կողքին է, եւ այդպես լինելու է մշտապես:
Մենք կարծում ենք, որ պետք է շուտափույթ կերպով ստեղծվի անկախ Պաղեստին Պետություն, որի մայրաքաղաքը լինի Արեւելյան Երուսաղեմը: Դա մեր դիրքորոշումն է, որը մենք պնդում ենք, եւ պնդելու ենք միջազգային բոլոր կազմակերպություններում: Դա մի կողմից եղբայրական մեր պարտքն է, մյուս կողմից այդ դիրքորոշումը ձեւավորվել է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»,- ասել է Ալիեւը Մահմուդ Աբասի հետ հանդիպումից հետ:
Ալիեւը հանդես է եկել Պաղեստինի հետ համակողմանի կապերի ընդլայնման օգտին, հայտնում է Contact.az-ը:
No comments:
Post a Comment