Նա հիշեցրել է, որ այդ հայտարարության մեջ նախագահները նշել էին, որ եկել է ժամանակը ավարտին հասցնել «հիմնարար սկզբունքների» աշխատանքները, որը հիմք կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Նրանք նաև հստակ հասկացնել տվեցին, որ իրականում ոչ մի այլ ճանապարհ չկա հակամարտության կարգավորման համար, քան խաղաղ ճանապարհը։
«Սակայն Կազանում կողմերին չհաջողվեց բեկում գրանցել և ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները։ Բայց ես հասկանում եմ, որ բանակցությունները շարունակվում են, գործընթացը շարունակվում է, և կողմերը դարձյալ կհանդիպեն և կփորձեն քննարկել սեղանի վրա մնացած հարցերը,- ասել է Բրայզան՝ ավելացնելով.-Ինչպես հայտնի է, նախագահ Օբաման Կազանի հանդիպումից մեկ օր առաջ զանգահարել է նախագահներ Իլհամ Ալիևին և Սերժ Սարգսյանին։ Նախագահ Մեդվեդևն անձամբ է մասնակցել այդ հանդիպմանը, իսկ նախագահ Սարկոզին հանդիպումից առաջ նույնպես հանդես էր եկել գործընթացը շարունակելու օգտին։ Ես ակնկալում եմ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների աջակցությունը կշարունակվի», ասել է Բրայզան։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment