Monday, June 20, 2011

Երևանում կտեղադրվի Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը

Panorama.am. 20-6-2011- Այսօր տեղի է ունեցել նորվեգացի մեծ մարդասեր, Խաղաղության Panorama.am. 20-6-2011- Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, քննարկվել են տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Հանձնաժողովը հավանության է արժանացրել մեծ մարդասերի հուշարձանը Երևանի կենտրոնական հատվածում տեղադրելու հարցը:
ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարվել է հայտարարել հուշարձանի նախագծի մրցույթ, որի արդյունքները պետք է ամփոփվեն մինչև օգոստոսի 1-ը: Հանձնաժողովը կդիմի նաև Երևանի քաղաքապետարանի Գեղարվեստի խորհրդին` հուշարձանի նախագծի ընտրության հարցում որոշում կայացնելու համար:
Հուշարձանի պատրաստման համար բարերարներից ստացված գումարները ևս կփոխանցվեն Երևանի քաղաքապետարանին` արձանը պատվիրելու և տարածքը բարեկարգելու նպատակով:

No comments: