Նա նաեւ անհասկանալի համարեց Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կողմից ԼՂ անկախությունը չճանաչելու հիմնավորումը, որը վերջինս պայմանավորեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստով։
«Մենք այլ հիմնավորումներ ունենք, թե ինչո՞ւ ԼՂՀ-ն Հայաստանի կողմից մինչ այժմ չի ճանաչվել։ Տարակուսանք եմ հայտնեւմ, թե ինչո՞ւ չի հնչեցվում պաշտոնական դիրքորոշումը եւ բարձրաձայնում է մեկ այլ դիրքորոշում»,- ասաց Կարապետյանը։
ՀԱԿ ներկայացուցիչը առաջիկայի համար բացառեց պատերազմի վերսկսման հնարավորությունը՝ իր այս համոզմունքը պայմանավորելով «Ադրբեջանի ունեցած քաղաքական կռվաններով»։ «Ադրբեջանը մեծ ակնկալիքներն ունի ԵԽԽՎ՝ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովից եւ սպասում է, որ այն հանդես կգա բանաձեւի նախագծով, ինչը հայկական կողմի վրա լրացուցիչ ճնշում կլինի»,- ամփոփեց Կարապետյանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում նշել էր, որ պատերազմի վերսկսման պարագայում Ադրբեջանը առավելություն կստանա, քանի որ այդ երկրի ղեկավարությունն իր ժողովրդին պատրաստել է պատերազմի, այնինչ Հայաստանն իր հասարակությանը պատրաստել է խաղաղության:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment