Panorama.am. 29-6-2011- «Թուրքիան պետք է պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար», - հայտարարել է Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը, հայտնում է «Famagust Gazette» պարբերականը:
Նա նաև նշել է, որ ավելի քան 37 տարի է, ինչ Թուրքիան շարունակում է Կիպրոսի գրավման քաղաքականությունը, ինչն էլ, իր հերթին հետք է թողում Կիպրոսի ժողովրդի ամենօրյա կյանքի վրա:
Նախագահ Խրիստոֆիասը իր հայտարարությամբ հավաստիացրել է, որ կառավարությունն իր ներուժից ավելին է անում, որպեսզի պարզի թե ինչ է տեղի ունեցել 1974թ. անհետ կորածների հետ: «Անհետ կորածների հարազատներին միայն Թուրքիան կարող է պատասխան տալ, թե որտեղ են իրենց հարազատների մարմինները, քանի որ այդ ամենի վերաբերյալ նյութերը գտնվում են Թուրքիայի բանակի պահոցներում»,- նշել է Կիպրոսի նախագահը:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջինս ընդգծել է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել մարդկության դեմ կատարած հանցագործություններից, քանի որ Թուրքիային արդեն դատապարտել է Մարդու Իրավունքների եվրոպական դատարանը:
Թուրքիան, ըստ նրա, չի կարող շարունակել «թակել» Եվրամիության դուռը, քանի որ նրա ձեռքերը դեռ թաթախված են հազարավոր անմեղ մարդկանց արյունով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment