Thursday, June 23, 2011

Եվրահանձնաժողովի նախագահ. Ստատուս քվոն ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակ չէ

News.am. 22-6-2011- Ժամանակն է լրացուցիչ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հինարար սկզբունքների շուրջ համաձայնությունն ավարտելու համար: Հակամարտության կարգավորման բանակցությունները կվերականգնվեն երկու օրից: Այս մասին այսօր` հունիսի 22-ին Բրյուսելում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո:
«Ես հույս ունեմ, որ երկու կողմերն էլ հնարավորություն կունենան առաջ շարժվել: Ինչպես ես ասել եմ ավելի վաղ, ստատուս-քվոն տարբերակ չէ»,- ասել է Բարոզուն:
Նա նաեւ հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում ընթացող իրադարձությունները, այդ թվում ԼՂ հակամարտության հարցը: Բարոզուն նշել է, որ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ինքն ընդգծել է, որ ԵՄ-ն կաջակցի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

No comments: