Սա իսկապես ցնցող հայտարարություն է, առավել եւս եթե նկատի առնենք, որ այն հնչում է Գերագույն գլխավոր հրամանատարի շութերից: Նա փաստացի հայտարարում է, որ պատերազմի դեպքում թշնամին կամ հակառակորդը առավելություն կարող է ունենալ: Սերժ Սարգսյանը միգուցե ուզել է մի բան ասել, ստացվել է բոլորովին այլ բան: Սակայն գուցե հարկ է նման պատասխանատու ամբիոններից ելույթ ունենալուց առաջ լավ պատրաստվել եւ կանխատեսել հնարավոր հարցերն ու նախապես մշակել ասելիքը: Հնարավոր է, որ գործ ունենք նաեւ ենթագիտակցական ինչ որ շերտի ազդեցության հետ, որում Սերժ Սարգսյանը անկեղծորեն համոզված է, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանն առավելություն է ունենալու: Այդ դեպքում իհարկե առավել եւս խայտառակ է վիճակը, եթե Գերագույն գլխավոր հրամանատարը ենթագիտակցորեն այդպես է կարծում:
Ինչ վերաբերում է խաղաղության եւ պատերազմի պատրաստելուն: Ինչ է նշանակում մարդկանց պատրաստել խաղաղության: Ի վերջո, ինչ-ինչ, բայց գոնե այդ հարցում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է որ մի փոքր ուսումնասիրած լիներ կուսակցության գաղափարական հոր` Գարեգին Նժդեհի հավատամքը` “խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի”:
Միայն պատերազմի պատրաստ հասարակությունը կարող է հասնել հնարավորինս ամուր խաղաղության, որովհետեւ միայն այդ հասարակության հետ է, որ թշնամիները կամ հակառակորդները կգերադասեն գործ չունենալ: Հետեւաբար, “խաղաղության պատրաստելու” այդ հիպոթետիկ թեզի հանդեպ պետք է մի քիչ ավելի պակաս լրջությամբ մոտենալ, քանի որ դա ընդամենը գերտերությունների դիվանագիտական գրագրության ժանր է, ու պետք չէ այն դարձնել սեփական երկրի քաղաքականության եզր:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment