
News.am. 7-6-2011- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում ունենալ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այս մասին
Մեդվեդեւը հայտնել է հունիսի 6-ին Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտում` գիտակրթական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ինստիտուտի ասպիրանտ, «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի հաղորդավար Շաֆիի Ֆերզանեն ասել է, որ իր կարծիքով, ռուս-իրանական կապերը նոր զարգացում են պահանջում:
«Ինչ վերաբերում է ռուս-իրանական կապերի մոդեռնիզացիային, ես մոտ ժամանակներս հանդիպելու եմ Իրանի նախագահ Ահմադինեժադի հետ: Ես այդ մասին նրան կասեմ»,- ասել է Մեդվեդեւը:
No comments:
Post a Comment