Monday, June 20, 2011

Իրանը տիեզերքում կունենա մեծ ծածկույթ ունեցող արբանյակ

Panorama.am. 20-6-2011- «Տեսանելի ապագոյւմ Իրանը երկրի ուղեծիր կարձակի մեծ ծածկույթ ունեցող ևս մի արբանյակ, որը այդ բնագավառում կարող է ապահովել Իրանի բոլոր պահանջները»,- հայտարարել է Իրանի նախագահ Ահմադինեժադը` մեկնաբանելով «Ռասսադ-1» արբանյակի արձակումը և հավելել, որ դրա համար այսօր իրենք ունեն բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը:
Իրանի տիեզերական կոմիտեի ղեկավար Համիդ Ֆազելին իր հերթին հայտնել է, որ մինչև այս տարվա ավարտը Իրանը նախատեսում է տիեզերք ուղղարկել ևս երկու արբանյակ, որոնցից մեկի մեջ կլինի նաև կենդանի էակ` մասնավորապես կապիկ:
Ֆազելին հայտնել է, որ «Ֆաջր» անունով երկրորդ արբանյակը տիեզերք է արձակվելու այս տարվա հոկտեմբերի սկզբին և երկրի ուղեծրի վրա է գտնվելու 1.5 տարի: Իսկ երրորդ՝ «Նավիդ» անունով արբանյակը, ուղեծիր է հանվելու 2012թ.-ի փետրվարին:

No comments: