1. ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ի ամբիոնից օրակարգ բերեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դատապարտեց Անկարայի ժխտողական կեցվածքը և այդ հարցը գալիք սերունդներին չթողնելու վճռականություն հայտնեց:
2. Հայ-թուրքական կարգավորման գործընթացը փակուղի մտավ այն պատճառով, որ Անկարան չկատարեց իր ստանձնած պարտավորությունները: Եվ հայտնի չէ, թե երբ կբացվի այդպիսի պատեհ առիթի «պատուհան»:
3. Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի և եվրոպական հանրության մասն է: Հայաստանը ջանքեր է գործադրում խաղաղության հասնելու, իսկ Ադրբեջանը` սպառազինվելու ուղղությամբ:
4. Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ ԵԽԽՎ պատվիրակի հարցին ի պատասխան` ՀՀ նախագահը ընդգծեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակված լինելու իրողությունը և նշեց, որ այլընտրանք չկա, բացի ատոմային էներգիայի կիրառումից:
Մասնավորապես թուրքական «NTV» լրատվական ծառայությունն ուշագրավ է համարել այն հանգամանքը, որ ՀՀ նախագահին հարցեր չհղվեցին թուրք և ադրբեջանցի պատվիրակների կողմից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment