Wednesday, June 29, 2011

ԱՄՆ–ը ու Ադրբեջանը խորացնելու են ռազմական գործակցությունը

Tert.am. 29-6-2011- «Մենք պատրաստվում ենք խորացնել մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ, որպեսզի օգնենք նրան պաշտպանել իր կենսական կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև օգնել Բաքվին ռազմական մարզումների և համագործակցության ծրագրերի ոլորտներում, որոնցից մեկը տեղի կունենա օգոստոսին Ռումինիայում, իսկ երկրորդը՝ Գերմանիայում՝ ավելի քան 100 ադրբեջանցի զինվորների և ՆԱՏՕ-ի իր գործընկերների մասնակցությամբ», - հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան՝ խոսելով ադրեբեջանա-ամերիկայն համագործակցության մասին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Բրայզան նշել է, որ երկու կողմերի միջև արդեն քննարկվել է այն հարցը, թե ինչպես գտնել ընդհանուր ռազմավարական նպատակներ և թե ինչ քայլեր ձեռնարկել այդ նպատակներին հասնելու համար։

No comments: