Wednesday, June 29, 2011

Դավութօղլուն պատրաստվում է այցելել Թեհրան և Դամասկոս. մամուլ

Tert.am. 29-6-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն առաջիկայում պատրաստվում է այցելել Իրան և Սիրիա։ Այս մասին գրում է Լոնդոնում հրատարակվող «ալ–Շարք ալ–Ավսաթ» թերթը։
Պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրում է, որ Դավութօղլուի դամասկոսյան այցի նպատակն է հարթել Թուրքիայի և Սիրիայի միջև վերջին շրջանում առաջացած հակասությունները։
«Ալ–Շարք ալ–Ավսաթ»–ը տեղեկացնում է, որ Դավութօղլուն մերձավորարևելյան շրջագայության շրջանակում այցելելու է նաև Եգիպտոս։ Բոլոր այցերը, որոնց մասին մանրամասներ չի հաղորդվում, իրականացվելու են հուլիսի 7-ից հետո ընկած ժամանակահատվածում։

No comments: