Wednesday, June 29, 2011

Հայկական զորքերի դուրսբերման սկզբունքը վերացել է. Մամեդյարով

Tert.am. 29-6-2011- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ANS հեռուստաընկերությանն ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզում» ընգրկված է 6 սկզբունք։
«Դրանցից մեկը Ղարաբաղին հարակից տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն էր, այդ իսկ պատճառով այդ քննարկումները մեզ համար մեծ կարևորություն ունեին, սակայն այդ սկզբունքն արդեն վերացել է»,– ասել է Մամեդյարովը։
Նա շեշտել է, որ իրենք շարունակելու են բանակցությունները խաղաղության և տարածաշրջանային կայունության հասնելու համար։
«Չի կարելի ասել, որ Հայաստանը նույնը չի ցանկանում։ Մյուս կողմից, Երևանն ունի իր մոտեցումը գործընթացների վերաբերյալ», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

No comments: