Wednesday, June 22, 2011

Կառուցողական խոսակցություն վարելու ակնկալիքով եմ գնում Կազան. Սերժ Սարգսյան

Tert.am. 22-6-2011- «Ես լավ տրամադրությամբ և կառուցողական խոսակցություն վարելու ակնկալիքով եմ գնում Կազան»,- հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսին: Այս մասին Ստրասբուրգից հաղորդում է Tert.am-ի թղթակիցը։
Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Բավական երկար բանակցային գործընթաց ենք անցել: Շատ հարցեր ենք քննարկել: Կողմերի դիրքորոշումները հստակ են: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ կողմերը իրենց վերջնական դիրքորոշումն արտահայտեն: Թե ինչպես կավարտվեն բանակցությունները, սպասենք»:
Թորբորն Յագլանդը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին քաղբանտարկյալներին ազատ արձակելու և երկրում քաղաքական երկխոսություն նախաձեռնելու համար:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, որտեղ սպասվում է նրա ելույթը։

No comments: