«Լրագիր» 22-6-2011- Համաձայն եմ, որ առանց Հայաստանի պատվիրակության մասնակցության, ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը անիմաստ է եւ անհնար, ասել է Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի հարցում ստեղծված փակուղային իրավիճակի մասին հարցին: Ինչպես հայտնի է, հայկական կողմը բոյկոտում է այդ ենթահանձնաժողովի աշխատանքը, որը վերսկսվեց ԵԽԽՎ թուրք նախագահող Մեվլութ Չավուշօղլուի ջանքով:
Սերժ Սարգսյանը նշել է, որ հենց դա պետք է ԵԽԽՎ բյուրոն նկատի ունենար, եթե առանց հայկական կողմի որոշում էր կայացնում ենթահանձնաժողովի աշխատանքը վերսկսելու մասին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական կողմի համար անհասկանալի է նաեւ, թե ինչ նպատակ եւ ինչ ակնկալիք է հետապնդում այդ ենթահանձնաժողովը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ենթահանձնաժողովը չի տիրապետում Ղարաբաղի խնդրին եւ չի կարող օբյեկտիվ որոշում կայացնել: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի տեսնում Մինսկի խմբի համանախագահ եռյակից ավելի վստահելի եւ կոմպետենտ ձեւաչափ: “Ես կարծում եմ, որ հանձնաժողովի աշխատանքները լիարժեք չեն լինի, եւ ես լիարժեք պաշտպանում եմ մեր պատվիրակության կարծիքը”, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment