Thursday, June 30, 2011

Հայաստանն առաջինը կարող է ճանաչել Պաղեստինի անկախությունը. ՖԱԹՀ

Պաղեստինյան ՖԱԹՀ շարժման միջազգային հարցերով ղեկավար Նաբիլ Շաաթը հայտարարել է. «Սեպտեմբերին նվազագույնը 24 պետություններ կճանաչեն Պաղեստինի անկախությունը և այդ երկրներից առաջինը կարող է լինել Հայաստանը»:
Շաաթը նշել է. «Նրանք մեզ հայտնել են այս մասին, այնպես որ մենք ակնկալում ենք, որ դա կլինի մոտակա շաբաթների ընթացքում»:
Հիշեցնենք, որ ՖԱԹՀ շարժման պատվիրակությունը՝ Նաբիլ Շաաթի ղեկավարությամբ այս ամիս այցելել էր Հայաստան ու հանդիպում ունեցել երկրի ղեկավարության, այդ թվում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

No comments: