Հոդվածագիրն այնուհետ ընգծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում «գլխավոր գործող անձինք» ոչ թե Ադրբեջանն ու Հայաստանն են, այլ ավելի շուտ Ռուսաստանը։
«Նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի հիմնական նպատակն իր շահերն առաջ մղելն է՝ «արգելափակելով» օտարերկրյա գերտերությունների և առաջին հերթին Արևմուտքի շահերը։ Մասնավորապես, հենց այսպիսի դասավորություն գոյություն ունի նաև Կովկասյան տարածաշրջանում, որը բաղկացած է Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից։ Բոլոր այդ երեք երկրների նկատմամբ Արևմուքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում»,– գրում է Չաուսովսկին։
Նա նշում է, որ Ադրբեջանը, շնորհիվ իր նավթի և գազի մեծ պաշարների, այսօր էներգիայի կարևոր մատակարար է հանդիսանում և սպառնում Արևմուտքում Ռուսաստանի էներգետիկ կապերին և քաղաքական հարաբերություններին։ «Դա էլ հենց բացատրում է Երևանի հետ Մոսկվայի հարաբերությունները, որին (Երևանին) նա (Մոսկվան) աջակցում է տնտեսապես և քաղաքականապես»,–գրում է հոդվածագիրը և հավելում, որ դա նաև բացատրում է ԼՂ հարցի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը։
«.... Նա (Ռուսաստանը) ձևացնում է, թե որպես բանակցող փորձում է ամեն ինչ անել՝ համաձայնություն ձեռք բերելու համար, սակայն իրականում ամեն ինչ անում է նման համաձայնագրի կնքումը կանխելու համար»,– կարծում է Չաուսովսկին։
Չաուսովսկիի կարծիքով՝ քանի դեռ ղարաբաղյան հարցը լուծված չէ, Թուրքիայի միջոցով Ադրբեջանի կապը Արևմուտքի հետ արգելափակված կլինի։ «Թեկուզ Ադրբեջանն իր ռազմական ծախսերը մեծացնում է, փաստը մնում է փաստ, որ Հայաստանում ռուսական ներկայությունը Ադրբեջանի համար արգելափակող ուժ կլինի... հետևաբար ԼՂ հարցի շուրջ որևէ էական առաջընթացի հեռանկարները հանգում են Ռուսաստանի դիրքորոշմանը»,– եզրափակում է փորձագետը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment