«Թուրքիայի հայերին լսելիս» զեկույցում ասվում է, որ 1923թ. Լոզանի պայմանագրի համաձայն Թուրքիայում պետք է պաշտպանվի հայկական ինքնությունն ու մշակույթը: Զեկույցում նշվում է, որ Սահմանադրությունը քաղաքացիության որոշման ժամանակ պետք է որեւէ հղում չունենա էթնիկ պատկանելությանը:
TESEV-ը նաեւ պնդում է, որ պետք է վերանայել «թուրքական ինքնության վիրավորման» համար քրեական պատասխանատվության հոդվածը, որպեսզի նույն զգայուն վերաբերմունքն ունենալ մյուս ազգային ինքնությունների նկատմամբ:
Հաշվի առնելով «կառավարությունը հասարակության համար է» սկզբունքը` անհրաժեշտ է մարդու իրավունքների եւ ազատությունների վրա հիմնված փոփոխություններ կատարել Սահմանադրությունում:
Զեկույցում նաեւ ասվում է, որ Թուրիայի քաղաքացիների տարբեր մշակույթների, լեզուների եւ կենսակերպի պաշտպանությունը պետք է ներառվի պետության հիմնական պարտականությունների շարքում: Ասոցիացիան զեկույցում նաեւ ներառել է հայկական մշակույթի պաշտպանությանն ուղղված մի շարք առաջարկներ. հատուկ կարգավիճակի տրամադրում հայկական եւ մյուս ազգային փոքրամասնությունների դպրոցներին, հայկական դասագրքերի մշակում, հայկական ծագմամբ ուսուցիչների ուսուցում, ուսուցիչների վարձատրության պետական ֆինանսավորում, համալսարաններում Հայոց լեզվի եւ գրականության դասաժամերի բավարար քանակության ապահովում, աջակցություն հայկական ռադիոյի հեռարձակմանը եւ հայկական թատրոնին:
Զեկույցում կարեւորվում է հոգեւոր ծառայողների կրթության եւ պաշտամունքային շինությունների կառավարման ոլորտներում հավասարության սկզբունքի պահպանումը: Հայկական «Սուրբ Խաչ Դպրեվանք» դպրոցն էլ պետք է հնարավորություն ունենա ուսուցանել իր հոգեւոր ծառայողներին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment