Thursday, June 30, 2011

Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրավիճակը կարող է փոխվել. Մանվել Սարգսյան

HayNews.am. 30-6-2011- «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրավիճակը կարող է փոխվել»,-ասել է Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Շատ շուտով կերևա, որ կազանյան հանդիպումը միջազգային ռեզոնանս ունեցավ իր տապալումով, դա փաստ է»,- ասել է փորձագետը՝ նկատելով. «Հետաքրքիր է, որ Ադրբեջանը չի ժխտում, որ ինքը չի գնացել համաձայնության, բայց նաև ասում է, որ դա ոչինչ չի նշանակում, ու բանակցությունները շարունակվելու են»:
Մանվել Սարգսյանը նաև մի հետաքրքիր միտում է նկատել. «Դա Արևմուտքի տարբեր կառույցների աշխուժություն է մեր տարածաշրջանում: ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ավելի հաճախակի են լինում տարածաշրջանում՝ քննարկելով անվտանգության խնդիրներ: Անգամ ռուսական մամուլն է նկատում այն, որ կազանյան հանդիպումից հետո Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը տարածաշրջանում, իսկ Արևմուտքը՝ աշխուժանում»:

No comments: