«ԱԶԳ», 09-06-2011- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը երեկ անդրադարձել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը . «Ի՞նչ տարածքների, ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը, եթե այս պահի դրությամբ հակամարտության կարգավորումը նախնական փուլում է: Ինձ թվում էՙ այս հայտարարությամբ Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր իրական նպատակըՙ Արցախի զավթումը: Կազանից առաջ նման հայտարարություններ անելն, իմ կարծիքով, ճիշտ չէ: Դա ցույց է տալիս, որ ստատուս քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ»: Ըստ Դ. Բաբայանի` առավելագույնն ի՞նչ կարող է տալ Կազանի հանդիպումըՙ ինչ-որ հայտարարություն խաղաղ կարգավորման, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունքների վերաբերյալ, բայց եւ. «Այս պահի դրությամբ կողմերն իրոք ունեն բավական իրարամերժ մոտեցումներ, եւ չեմ կարծում, որ հնարավոր կլինի մոտ ապագայում ինչ-որ ելք ակնկալել: Ընդհակառակըՙ բոլոր աշխարհաքաղաքական զարգացումներն, ըստ իս, խոսում են այն մասին, որ ներկա իրավիճակի պահպանումը կլինի ամենաընդունելի տարբերակը, քանի որ չկան նոր մոտեցումներ: Հատկապես Ադրբեջանի կողմից մենք չենք տեսնում որեւէ փոփոխություն պաշտոնական դիրքորոշման մեջ»:
Thursday, June 9, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment