Մի յօդւածի սխալի հետքերով կամ մի «սխալի» հետքերով յօդւած ի մասին
Ութսուն տարի Թեհրանում անընդմէջ տպագրուող օրաթերթը այսօր դիտարկել է «Համշահրիէ ջաւան»- ում տպագրուած մի յօդուած, որը խեղաթիւրուած տեղեկութիւններով է ներկայացրել Եփրեմ խանին (Դաւթեան գանձակեցի) կեանքը ու գործունէութիւնը իր պարսիկ ունկնդիրներին։
Յօդուածը կարդալուց հասկանալի չէ, թէ ինչի՞ց է բողոքում օրաթերթը, ութսուն տարիների ընթացքում Եփրեմ խանի մասին եւ ընդհանրապէս Հայի ու Հայութեան, ցեղասպանութեան, հայ դատի կամ Արցախի հիմնախնդրի մասին ութ էջ պարսկերէն տպագիր տեղեկութիւն չհրատարակած, ու մի շարք չվաճառած գրքերով կամ պարսիկ փոքրաթիւ «մտաւորականների» հաւաքներով եզրափակուած ծերունի կուսակցական օրգանը այսօր կանգնած է մի իրականութեան առջեւ, որի հիմնական պատճառը ինքն է։
Հարց է առաջանում, թէ ինչի՞ց է դժգոհ «ԱԼԻՔ»- ը, ութսուն տարի Իրանում տպագրուող օրաթերթը իր գործունէութեան կիզակէտն է դարձրել համայնքում քարոզել այն, ինչ այսօր հասանելի է տասնեակ տարբեր միջոցներով, կայքէջերով ու արբանեակային հեռուստաընկերութիւններով, ութսուն ամեայ օրգանը վերածւել է կուսակցական ներքին թռուցիկի` մսխելով համայնքի ներուժն ու ֆինանսական միջոցները։
«ԱԼԻՔ»- ում կուսակցական շահերը գովաբանելու տենդն այնքան վարակիչ է, որ չեն տեսնում պարսկական կայքէջերով տարածուող Արցախի հարցի թրքահոտ տեսակէտները, ցեղասպանութեան իրականութեան դէմ արծարծուող գրութիւններն ու նիւթերը կամ նոյնիսկ Հայաստանի տնտեսութիւնն ու ժողովրդավարութիւնը հարցականի տակ տանող բազմաթիւ յօդուածները, բայց որ բանը հասնում է դաշնակցական Եփրեմ խանին ( խորին յարգանք տածելով մեծ հայի պատուին ու անուանը ), բացւում է «ԱԼԻՔ» ի տեսադաշտը։
«Ալիք» հաստատութեան ընկերները նոյնիսկ մոռացել են Իրանի Սահմանադրական յեղափոխութեան հարիւրամեակի միջոցառումների ժամանակ իրենց իսկ անփութութեան հետեւանքով Եփրեմի շիրիմին Իրանի ժամանակի խորհրդարանի նախագահի այցի տապալումն ու նմանօրինակ բազմաթիւ փաստեր։ ( http://artinarakelian.blogspot.com/2006/08/blog-post.html )
Մնում է մէկ անգամ եւս «ԱԼԻՔ»- ի մեր գործընկերներին յիշեցնել, որ այսօր Իրանում գոյութիւն ունի աւելի քան քսան միլիոնանոց համայնք, որոնք իրենց տեղեկատուութեան աղբիւր են ընտրել համացանցը, այնտեղ բացակայում է պարսկերէնով հայամետ յօդուածներ ոչ միայն Եփրեմ խանի այլ Հայկական հիմնախնդրին վերաբերող բոլոր խնդիրների մասին, դժվար չէ ուղղակի փնտրել «یپرم» կամ «یپرم خان » և ուղղակի զարմանալ, աւելորդ եմ համարում խորհուրդ տալ փնտրել Հայաստան կամ Արցախ (Ղարաբաղ) բառերը պարսկերէնով, քանի որ Աստւած մի արասցէ, մեկ էլ տեսար ութսուն տարեկան կուսակցական օրգանի վաստակը ջուրն ընկավ։
Ալիքում տպագրած տեսանկիւնը յանձնում ենք ընթերցողի ուշադրութեանը։
Ռուբիկ Մինասեան
Իրանահայեր Լրատու Ցանց, 8-6-2011
Պատմական սխալ կը համարես, եթէ պատմութիւնն ընկալես նախապաշարումների ազդեցութեան տակ:Նոյնպէս՝ ինչպէս պատմութեանը մատների արանքից նայելով՝ փորձես այն գրել մատների արանքից: Առաջինը հէնց քո հեղինակութեան վրայ խաղ արած կը լինես...
Եւ այսպէս՝ բոլորովին վերջերս իրանական մամուլի էջերից «Համշահրիէ ջաւան»-ը, համաձայն իր (արդէն իսկ) աւանդութեանը, հերթական անգամ, փորձ է ձեռնարկել Եփրեմ խանին (Դաւթեան գանձակեցի) քննարկման թեմա դարձնելով, իբր պատմութեան ծածկւած էջ բացելով՝ նրան ներկայացնել որպէս «դաւադիր», որը Թաւրիզի մոջահեդների եւ նրանց գլուխ հանդիսացող Սարդարէ մելլիի գլխին պատուհաս դառնալով՝ Սաթթարխանի սպանութեան պատճառ դարձաւ:
Սաթթարխանի մահւան վերաբերեալ պատմականօրէն ստոյգ գրանցւած տեղեկութիւններ կան, համաձայն որոնց՝ նա (Սաթթարխանը) պայքարի դուրս եկաւ զինաթափւելու մասին տւած իր խոստումը դրժելով եւ պատսպարւելով «Բաղէ Աթաբաք»-ում (ներկայում ռուսական դեսպանատան տարածք) մարտի բռնւելով Եփրեմի (ոստիկանապետի) ուժերի դէմ, ծանր վիրաւոր վիճակում ձերբակալւեց, ապա կրած վէրքերի բերումով վրայ հասաւ նաեւ նրա մահը:
Այստեղ մեր նպատակը պատմութիւնը վերանայել կամ վերընթերցելը չէ: Մեզ ուղղակիօրէն հետաքրքրում է նշւած թերթի որդեգրած մօտեցումը՝ ասենք հէնց Իրանի Սահմանադրական շարժման էութեան կարեւորութեան շուրջ:
Այս յօդւածը ձեւակերպւել է այսպէս, որպէսզի ընթերցողը մղւի՝ մտածելու այն թիւրիմացութեան մասին, ինչը տւեալ թերթի յօդւածագիրն է սրսկել իր նիւթի ներքնամասում: Այնպէս, որ «հայազգի Եփրեմխանը ձեռքերը արնոտեց նաեւ Սաթթարխանի եւ Թաւրիզի մոջահեդների սպանութեամբ...»:
Դժւար չէ հետեւութիւններ անել թերթի ցուցաբերած մօտեցման մասին՝ հէնց ասենք յօդւածի վերնագրից՝ «Հերոս թէ հակահերոս»... Մի խօսքով՝ եթէ այս բոլորը միայն այսքանով աւարտւած լինէր, ասենք, տպաւորութիւն կը համարէիր ինչպէս իւրաքանչիւրիս ընկալմանը համապատասխան մեկնաբանութեան օրինակով, սակայն երբ նիւթը համեմւած է լինում յատկապէս նրանով, որ հայերի միջոցով են կոտորւել Թաւրիզի մոջահեդները, արդէն այլ պատկեր կարող է փոխանցւել: Այլ է յատկապէս երբ ժամանակի նրբութիւններն ես հաշւի առնում, ինչպէս եւ նմանութիւններ նկատում այսօրւայ հիւսիսային հարեւան երկրներից ոմանց հեռուստածրագրերի ու քարոզչամեքենայի չասենք թունաւոր, բայց խեղաթիւրախառն ապատեղեկատւութիւնների հետ...
Մի խօսքով՝ որպէս ընթերցող, այդ յօդւածագրի սիրտն այնքան էլ չի ցաւել Սաթթարխանի համար, նրա թեման հէնց Եփրեմն է՝ իր ինչ եւ ինչացու լինելով:
Թերեւս այդ պատճառով է, որ նրան կասկածի տակ վերցնելով՝ հակահերոս (ազգային) բան ու բառով է երանգաւորել...
* * *
Նշենք, որ տւեալ յօդւածի վերջում նշւել է նաեւ Եփրեմի շիրմավայրը Թեհրանում՝ շեշտի տակ պահելով Ս. Աստւածածին եկեղեցու, ինչպէս նաեւ Նոր Ջուղայի վանքի թանգարանի անունները, որտեղ եւ պահպանւում են նրա անձնական իրերը...

No comments:
Post a Comment