Wednesday, June 29, 2011

Ինչպես հանգստանալ Թուրքիայում եւ կենդանի վերադառնալ այնտեղից

News.am. 29-6-201- Թուրքիայում ապրանքների մեծ մասի որակը չի ստուգվում, իսկ սննդի արտադրության շատ թուրքական ձեռնարկություններ կոպտորեն խախտում են չափորոշիչները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության մասնագետների ասոցիացիայի նախագահ Իբրահիմ Էթկինը` Բոդրումում զբոսանավի վրա չորս ռուսաստանցի զբոսաշրջիկների մահվան կապակցությամբ: Վերջիններս թունավորվել էին կեղծ ալկոհոլի օգտագործման հետեւանքով, գրում է tourinfo.ru-ն:
Այսպես, օրինակ, Թուրքիայիում երշիկի արտադրության համար օգտագործվում են տարբեր ենթամթերք եւ մսի մնացորդներ, իսկ վառ գույներ տալու համար կիրառվում են քիմիական գունանյութեր:
Թուրքիայիում վտանգավոր է կաթ խմել, մեղր ուտել, օգտագործել մսամթերք, եւ, իհարկե, ալկոհոլ: Այստեղ մեծ ժողովրդականություն է վայելում մեթիլային սպիրտի պարունակությամբ ալկոհոլի արտադրությունը:
Բոլոր այս սննդամթերքները, ըստ ասոցիացիայի, կարող են վտանգավոր լինել թե զբոսաշրջիկների, թե բնակիչների առողջության համար: Նա խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին կասկածելի վայրերից ալկոհոլ չգնել:
«Թուրքիայի սննդի եւ առեւտրի ոլորտը ներառում է ավելի քան 500 հազար տարբեր մեծ, միջին եւ փոքր ձեռնարկություններ ու կազմակերպություններ: Միժամանակ` տեսուչների թիվն ընդամենը 4600 է: Ակնհայտ է, որ նրանք նորմալ վերահսկողություն չեն կարող իրականացնել այդ քանակի ձեռնարկությունների նկատմամբ»,- նշել է Իբրահիմ Էթկինը:

No comments: