“Ես չեմ կասկածում, որ դուք այլ կարծիք ունեք, որովհետեւ ես տեղյակ եմ ձեր կարծիքին, որը դուք ազատորեն կարողանում եք արտահայտել Հայաստանում, խորհրդարանում, ինչու չէ նաեւ նորմալ է` փողոցներում: Բայց ես չեմ կիսում ձեր կարծիքը: Եվ կարծում եմ, որ գնահատական տվողները պետք է կամք ունենան ուրիշի կարծիքը լսելու, ինչպես մենք ենք լսում մեր երկրում մեր ընդդիմության եւ գործընկերների կարծիքները”, հայտարարել է Սերժ Սարգսյանը: Նա ասել է նաեւ, որ ինքն այստեղ լսել է Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը, եւ ուրախ է, որ դրանք չեն համընկնում Զարուհի Փոստանջյանի կարծիքի հետ:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանում բարեփոխումներ են ընթանում, եւ իշխանությունը կոչ է արել ընդդիմությանը մասնակցել այդ բարեփոխումներին: “Ոչ, ես չեմ պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել Հայաստանում: Որովհետեւ ոչ դրա անհրաժեշտությունը կա, ոչ էլ մեր Սահմանադրությունն է հնարավորություն տալիս այդպես հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ”, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա Զարուհի Փոստանջյանին կոչ է արել ակտիվորեն մասնակցել բարեփոխումներին, ակտիվորեն մասնակցել հերթական ընտրություններին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետք է ընտրություններում էլ ականջալուր լինեն գործընկերների կարծիքին, եւ պատրաստ են ընդունել նաեւ եվրադիտորներ, “որովհետեւ սա այն պարագան է, որ երրորդ կողմի կարծիքը կարեւոր պետք է լինի”:
Նա ասել է, որ իհարկե Հայաստանում անվստահություն կա ընտրությունների հանդեպ, “ու բավարար չէ միայն ազատ եւ օրինական ընտրությունը, այլ հարկավոր է, որ հանրություն ընդունի եւ վստահի այդ ընտրությունների արդյունքին”:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment