«Մեզ համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ ԼՂ հարցը»,- ԵԽԽՎ նստաշրջանում իր ելույթում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Tert.am-ի թղթակիցը, նախագահը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց նախագահներին՝ Եվրոպայի խորհրդին կոչ անելով չվնասել այդ ձևաչափում ընթացող գործընթացը:
«Ինչպե՞ս կարող է ԵԽ-ն օգնել Ղարաբաղի հարցում»,- հարցադրում արեց նա և կոչ արեց, որ ԵԽ-ն անմիջականորեն աշխատի Լեռնային Ղարաբաղի հետ այն հիմնարար արժեքների շուրջ, որ այդ կազմակերպությունը հռչակել է հիմնարար՝ քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն և այլն:
«Մենք ցավով և անհանգստությամբ ենք արձանագրում, որ ԵԽ տարածքում կան ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումներ»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ԼՂ խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը վերջ տա հայատյացությանը: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծի Ղարաբաղի ժողովուրդը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment