Wednesday, June 22, 2011

Իրաք. Ահաբեկչական հարձակում` Իրանի նավթի փոխնախարարի գլխավորած պատվիրակության վրա

Panorama.am. 22-6-2011- Այսօր Իրաքի նավթի նախարարի հետ կայացած հանդիպումից հետո, երբ Իրանի պատվիրակությունը, նավթի փոխնախարար Ալի Ռեզա Զեյղամի գլխավորությամբ ուղևորվում էր Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարություն, Բաղդադի կենտրոնում գտնվող «Անդալս» հրապարակի շրջակայքում գտնվող շենքերից կրակոցներ են հնչել իրանական պատվիրակության ավտոշարասյան վրա:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:

«Կրակոցները տևել են շուրջ տասնհինգ րոպե, գնդակներ են դիպչել նաև լրագրողներին տեղափոխող մեքենային: Իրանական պատվիրակության անդամները չեն տուժել ահաբեկչական հարձակումից: Իրաքցի երկու թիկնապահ վիրավորվել է»,-նշված է հաղորդագրության մեջ:

No comments: