7Or.am. 9-6-2011- Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքների վերջնական տարբերակը շուտով կհաստատվի։
Նրա խոսքերով՝ մադրիդյան սկզբունքների վերջնական տարբերակը 2011–ի մարտին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկված տարբերակն է։
Ֆասիեի խոսքերով՝ դրանից հետո փաստաթղթում ոչ մեծ ուղղումներ են կատարվել։
Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հստակեցրել է, որ սկզբունքների շուրջ աշխատանք է տարվում անընդհատ, քանի որ հարցերն անհրաժեշտ է ավարտին հասցնել, ինչով էլ կզբաղվեն Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի 11–ին Մոսկվայում։
Իգոր Պոպովն ավելացրել է, որ եթե կարգավորման սկզբունքների վերջնական տարբերակը հաստատվի, ապա հնարավոր է՝ այդ ուղղությամբ տարված աշխատանքն ավարտվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահաների՝ հունիսի 25–ին Կազանում կայանալիք հանդիպմանը։

No comments:
Post a Comment