HayNews.am. 1-6-2011- Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօրվա ասուլիսի ժամանակ կարևորել է Ադրբեջանի ազգային փաքրամասնությունների խնդիրներին անդրադառնալը. «Տեղակատվական դաշտում նրանք համագործակցում են հայերի հետ, խնդրում են, որ բարձրաձայնենք իրենց խնդիրները, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, որ Ադրբեջանը ոչ միայն հայերի, այլև այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների հետ ունի խնդիրներ»:Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններն իրենց հույսը դնում են հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմի վրա: Քաղաքագետը նշել է, որ մեր խնդիրն է նրանց աջակցելը, քանի որ վերջիններիս ցանկացած հաջողություն կարող է Ադրբեջանի համար կորուստ լինել:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ Վահրամ Միրաքյանը նշել է. «Ադրբեջանը նացիստական երկիր է, և մեր շահերից է բխում այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրները լուսաբանելը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment