Thursday, June 2, 2011

Թուրքիայում համաձայնագիր են ստորագրելու Nabucco-ի աջակցության վերաբերյալ

News.am. 1-6-2011- Թուրքական Կայսերի քաղաքում հունիսի 8-ին համաձայնագիր են ստորագրելու Nabucco-ի աջակցության վերաբերյալ:
Ինչպես ասվում է Nabucco Pipeline International GmbH.-ի հաղորդագրության մեջ, փաստաթուղթը ստորագրվելու է Nabucco կոնսորցիումի անդամների (OMV, MOL, Transgaz, Bulgarian Energy Holding, Botaş и RWE) եւ տարանցիկ 5 երկրների` Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի համապատասխան նախարարությունների կողմից:
Nabucco Pipeline International GmbH.-ի գլխավոր տնօրեն Ռեյնհարդ Միտչեքը նկատել է, որ համաձայնագիրը իրենից զգալի քայլ է ներկայացնում Nabucco-ն առաջ մղելու հարցում:
Nabucco նախագիծը ենթադրում է բնական գազը տեղափոխել կասպիական տարածաշրջանից Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը:

No comments: