
Անդրադառնալով Էրդողանի կառավարության որդեգրած «զրո խնդիրներ հարևանների» հետ քաղաքականությունը` NYT-ի թղթակիցն այստեղ որոշակի բացթողումներ և ձախողումներ է արձանագրում:
«Զրո խնդիրներ» անունը կրող քաղաքականությունը հարևանների հետ, այնուամենայնիվ, քիչ արդյունք է տվել: Հայաստանի հետ խնդիրները շարունակում են մնալ, Թուրքիան չկարողացավ լուծել Կիպրոսի խնդիրը, որը դեռ բաժանված է հունական և թուրքական մասերի: Ժամանակին հանդիսանալով միջնորդ Սիրիայի և Իսրայելի միջև` ավելի ուշ` «ազատության նավատորմի դեպքերից հետո» Թուրքիան փչացրեց հարաբերություններն Իսրայելի հետ»,-նշված է New Yor Times-ի հոդվածում:
Հոդվածագիրն էքսկուրս է կատարում Էրդողանի իշխանության 8 տարիներով` փորձելով նրան որակել որպես «խարիզմատիկ ղեկավար, ում օրոք Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել գրեթե բոլոր ոլորտներում»:
No comments:
Post a Comment