Tert.am. 1-6-2011- Թուրքիայի կառավարությունը վավերացրել է Իրանի հետ ստորագրված «Ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության» մասին համաձայնագիրը։ Այս մասին գրում է թուրքական «Աքշամ» օրաթերթը։Ըստ Անկարայի և Թեհրանի միջև ստորագրված համաձայնագրի՝ կողմերն այսուհետ հնարավորություն են ունենալու համատեղ ուժերով կազմակերպել անդրսահմանային գործողություններ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ։
Նշենք, որ Թուրքիան նախկինում մի քանի անդրսահմանային գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքում։ Նման գործողություններ իրականացվել են նաև Իրանի զինված ուժերի կողմից, սակայն մինչև հիմա պաշտոնական Թեհրանն այդ մասին լուրերը մշտապես հերքել է։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment